11  07  2019

Օրենսդրական նախաձեռնություններում «պախկվոցի» խաղալն անընդունելի է. պատգամավոր



«Ճիշտ է, Վենետիկի հանձնաժողովը մեծ դերակատարում ունի Հայաստանի իրավական համակարգի բերալավման գործում, բայց արդյոք ճիշտ չէր լինի այդ այդ նախագիծն առաջինն ուղարկել խորհրդարանական խմբակցություններին, նոր միայն ուղարկել Վենետիկի հանձնաժողով»,- Yerevan.Today-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Ապօրինի ծագման գույքի մասին նախագծին:

«Ինչ է, իրենք մի բան որոշում են, ուղարկում են Վենետիկ, էնտեղ դակում են կամ չեն դակում, նոր է սկսվում մեր առաքելությունը: Էդպես չպետք է լինի, մենք խոսում ենք ԱԺ-ում գործընկերային հարաբերությունների մասին, բայց օրենսդրական նախաձեռնություններում«պախկվոցի» խաղալն անընդունելի է: Նույնը այդ վեթինգի մասին նախագիծը, մինչև էսօր էլ չտեսանք, թե ինչի մասին է խոսքը»,- նկատեց պատգամավորը՝ հավելով, որ պետք է անել հնարավորը, որ պետության անհեռատես քաղաքականությունից ոչ մ ի անմեղ մարդ չտուժի:

«Մեր այսօրվա իրավական համակարգի տրամաբանությունից դուրս է՝ մարդուն առանց մեղադրական դատավճռի ունեզրկելը»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով նախագծի այն կետի նախնական մեկնաբանությանը, որ անմեղության կանխավարկածը շրջվում է այսպես կոչված «մեղավորության կանխավարկածի»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ