31  01  2020

ՊԵԿ-ում վերջին երեք տարվա աշխատանքի ընդունում ազատումները՝ ինֆոգրաֆիկայով

ՊԵԿ-ում վերջին երեք տարվա աշխատանքի ընդունում ազատումները՝ ինֆոգրաֆիկայով

ՀՀ պետական Եկամուտների կոմիտեի աշխատակիցների թիվը, 2019թ․ դեկտեմբերի 31-ին կազմել է 2743 մարդ՝ 328-ով պակաս նախորդ՝ 2018 թվականից։ Նաև նշենք, որ 2018 թվականին ՊԵԿ աշխատողների թիվն ավելացել էր՝ 2858-ից դառնալով 3071։

Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել պետական եկամուտների կոմիտե՝ պարզելու աշխատակիցների թիվը՝ 2017-19 թվականներին՝ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ։

Մեզ հետաքրքրում էր նաև, թե յուրաքանչյուր տարի քանի աշխատակից է ընդունվել համակարգ և ազատվել աշխատանքից։

Պատկերը ներկայացնում ենք ինֆոգրաֆիկայով։

Ամենաշատ թվով աշխատողների ՊԵԿ-ն աշխատանքից ազատել է 2019 թվականին՝ 967 մարդու, սակայն աշխատանքի է ընդունել 639-ի։ Իսկ 2018-ին ավելի շատ մարդու ընդունել է, քան ազատել է աշխատանքից, համապատասխանաբար՝ 787 և 574։ 2017 թվականին եղել է մեծ օպտիմալացում, քանի որ ազատվել աշխատանքից 738 մարդ և ընդունվել է ընդամենը 283-ը։

Ստացվում է, որ 3 տարում ՊԵԿ-ն աշխատանքից ազատել է 2279 աշխատողի, ընդունել՝ 1709 աշխատողի։ Ստացվում է նաև, որ «հեղափոխական» 2018-ին, որի ժամանակ նշվում էր, թե ուռճացված կառույց է, միակ տարին է, որ ավելի շատ մարդ է ընդունվել համակարգ, քան կրճատվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ