12  07  2016

Հայաստանում և Արցախում կկիրառվեն վերքերի բուժման նորագույն սարքեր



Միկրովիրաբույժ Գևորգ Յաղջյանի նախաձեռնությամբ ու Բոստոնի հայ բժիշկների խմբի և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ՝ վերքերի բուժման նորագույն սարքեր կկիրառվեն Հայաստանի և Արցախի բժշկական կենտրոններում, զինվորական հոսպիտալներում: V.A.C. VERAFLO ™ և V.A.C. Ulta ™ սարքերի օգնությամբ, վերքերի բուժումն իրականացվում է առավել անվտանգ և արդյունավետ:

Մեթոդը հատկապես արդյունավետ է հրազենային վնասվածքների և դիաբետիկ հիվանդների վերքերի և խոցերի բուժման դեպքերում:
8 բժշկական կենտրոններ արդեն ապահովվել են տվյալ սարքավորումներով:

Ծրագրի իրականացման շարժառիթների, սարքավորման արդյունավետության մասին Yerevan.Today-ը զրուցեց ԵՊԲՀ թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի միկրովիրաբուժության ամբիոնի դոցենտ Գևորգ Յաղջյանի և Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ