24  01  2020

Աչաջուրի փակվող ծննդատան վերազինման համար հաշվեհամարներ են բացվել

Աչաջուրի փակվող ծննդատան վերազինման համար հաշվեհամարներ են բացվել

Պարացելսուս Աջակցություն Բժիշկներին ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Սիրելի հայրենակիցներ,սփյուռքի հայություն,ՌԴ-ի հայ համայնք!!

Ելնելով ստեղծված իրավիճակից `Աչաջուր սահմանամերձ գոտում գտնվող ԱԿ- ի ծննդաբերական բաժանմունքի փակման հետ կապված,այսօր Ararat բանկում բացվել են հաշվեհամարներ:Որպեսզի համայն հայության մտահոգ ,հայրենասեր քաղաքացիները իրենց ներդրումն ունենան համայնքի ծննդատան գործունեության համար:

Օգնելով Աչաջուր համայնքին մենք կունենանք ավելի ամուր սահմաններ ,ինչպես նաև ազգաբնակչության ավելացում,կկանխենք արտագաղթը և գործազրկությունը:

Հաշվեհամարը կհսկվի անձամբ իմ կողմից,հաշվետվությունները պարբերաբար կներկայացվի հանրությանը`անուն առ անուն:Գումար փոխանցելու ժամանակ խնդրում եմ անպայման նշել,որ ուղղորդվում է Աչաջուր ԱԿ-ի վերանորոգման և վերազինման համար:

Ստորև ներկայացնում եմ հաշվեհամարները: ՀՀ դրամ 15100002229700 ԱՄՆ դոլլար 15100551894001 Եվրո 15100586614149 ՌԴ ռուբլի 1510072697758»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ