04  01  2020

Մենք ավելի ուժեղ ենք, քան կարող է թվալ․ Սիրուշոյի նոր նախագիծը



Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում նոր հեռոստահաղորդումի առաջին սերիան է հրապարակել և գրել․

«Տանում ենք ձեզ մեզ հետ ճանանարհորդության աշխարհի տարբեր երկրներով, ուզում եմ կիսել ձեզ հետ այն ինչ տեսնում ու լսում եմ իմ համերգային շրջագայությունների ժամանակ, ինչից ոգեշնչվում եմ, ծանոթացնել ձեզ այն մարդկանց հետ, ումից կարելի է սովորել, մարդիկ, ովքեր Հայաստանից դուրս պահում են հայկականը՝ մշակույթը, բարքերը, արժեքները: Armat ձայնասկավառակս, որը թողարկվեց մի քանի տարի առաջ, ոգեշնչված է հենց այդպիսի մարդկանցից:

Համոզված եմ, որ այս հաղորդումները ոգեշնչման աղբյուր կհանդիսանան շատերի համար և ավելի լավ պատկերացում կստեղծեն սփյուռքում մեր արմատները պահող մեր հայրենակիցների մասին: Մենք ավելի շատ ենք և ավելի ուժեղ, քան կարող է թվալ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ