03  10  2019

Սահմանվել են ՀՀ 10 պետական մրցանակներ

Սահմանվել են ՀՀ 10 պետական մրցանակներ

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի  նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ մինչ այսօր մրցանակներ տալու հարցը կարգավորվել է կառավարության որոշումներով, իսկ հիմա այն կկարգավորվի օրենքով:

«Սահմանվել են թվով 10 ՀՀ պետական մրցանակներ, որոնք են.

  • գրականության և հրապարակախոսության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
  • երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
  • կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
  • թատերական արվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
  • կինոարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
  • ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
  • ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
  • հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ
  • աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան      միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
  • բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ