03  08  2019

Արտասահմանյան հայտնի հեռուստաընկերությունը ներկայացրել է Սիրուշոյի նոր երգը



Միջին Արևելքի խոշորագույն հեռուստաընկերութուններից մեկը՝ MBC1 -ն, ներկայացրել է Սիրուշոյի նոր երգի ՝ «Summer Love: Vuy Aman» պրեմիերան: Տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում։

«Երկու տարի առաջ թողարկվեց հայտնի “Vuy Aman” երգը, որը սիրվեց նաև արաբ հանդիսատեսի կողմից: Սիրուշոն իր արվեստի միջոցով ողջ աշխարհին ցույց է տալիս հայկական մշակույթը: Այսօրվա կարևոր նորությունն այն է, որ Սիրուշոն թողարկել է "Summer Love: Vuy Aman" նոր երգն ու տեսահոլովակը, և մենք հպարտ ենք լինել առաջինը ամբողջ աշխարհում՝ այն ներկայացնելու»,- նշել է հաղորդավարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ