07  07  2019

Մեկնարկել է 16-րդ «Ոսկե ծիրանը»

Մեկնարկել է 16-րդ «Ոսկե ծիրանը»

Հուլիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի բացումը։

Բացման ֆիլմ էր ընտրվել Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր  հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը: 

Փառատոնը կանցկացվի մինչև հուլիսի 14-ը:  Հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը:

«Ոսկե ծիրանն» այս տարի աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, նաև ընտրվել են բազմաթիվ ֆիլմեր հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ